Ներկայացնում ենք 12 ազդանշան, որ տղամարդը քեզ սիրահարված է:

1. Լսում և մտապահում է
Ամենը, ինչ կասես, ուշադիր կլսի և կմտապահի:

2. Հետևում է կեցվածքին
Եթե աշխատում է լավ կեցվածք ընդունել, դա խոսում է կնոջ վրա տպավորություն գործելու նրա ձգտման մասին:

3. Ուղղում է հագուստը կամ սանրվածքը
Երբ տղամարդն ուղղում է մազերը, նշանակում է՝ նա հուզվում է:

4. Նրա վարքը սոցցանցերում
Նա հաճույքով հետևորդդ է դառնում բոլոր սոցցանցերում, մեկնաբանում և հավանում է քո հրապարակումների մեծ մասը:

5. Ժպտում է քեզ հետ խոսելիս
Երբ մարդը հաճելի բանի է նայում, ժպտում է: Եթե նա քեզ նայելիս ժպտում է, նշանակում է՝ քո հանդեպ անտարբեր չէ:

6. Դիպչում է դեմքին
Դա իրականում նշանակում է, որ նա ուզում է դիպչել քո շուրթերին կամ պարանոցին:

7. Բարձրացնում է հոնքերը
Դա խոսում է այն մասին, որ դու հետաքրքրում ես նրան:

8. Հետաքրքրվում է քո հետաքրքրություններով
Քո հանդեպ տղամարդու ուժեղ համակրանքի ակնհայտ նշան է:

9. Աշխատում է դիպչել քեզ։

10. Ուշադրություն չի դարձնում հեռախոսին։

11. Գրում է առավոտյան կամ երեկոյան քնելուց առաջ։

12. Ոտքերը խաչում կամ բացում է։
Եթե տղամարդուն սեքսուալ առումով գրավիչ ես թվում, նա կարող է նստելիս անգիտակցաբար բացել ոտքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել