Operativ.am -ը գրում է

Սիցիլիայում մաֆիայի դեմ պայքարի շրջանակներում ավելի քան 20 մարդ է ձերբակալվել, այդ թվում նաև՝ խաղադրույքների և մոլեխաղերի ոլորտի ամենախոշոր իտալացի գործարարներից մեկը: 

Հինգշաբթի օրը ոստիկանության ավելի քան 200 աշխատակից 23 անձի ձերբակալմանն ուղղված օպեարցիա է իրականացրել, որոնք մեղադրվում են փողերի լվացման, թմրանյութերի վաճառքի, պետությանն ի վնաս խարդախության և անօրինական մրցակցության համար: Եվս 8 մարդու նկատմամբ երկիրը լքելու արգելք է սահմանվել, նրանք պարտավոր են պարբերաբար նշվել իրավապահ մարմիններում:

Ձերբակալվածներից մեկը խաղային ոլորտի հայտնի ներկայացուցիչ Բենեդիտո Բակին է, որը, ըստ հետաքննության, որը սիցիլիական «Կոզա նոստրա»-ի շնորհիվ կարողացել է իր վերահսկողության տակ առնել ողջ ոլորտը: Նա մեղադրվում է մաֆիայի կլանների հանցագործ փողերի լվացման համար, որոնք նրան օգնել են ստեղծել ավելի քան 700 բուքմեյքերական գրասենյակներից բաղկացած հսկայական ցանց ամբողջ Իտալիայում: Այս գրասենյակները Բակին յուրաքանչյուր ամիս մոտ մեկ միլիոն եվրո եկամուտ էին բերում: Այս գումարների մի մասը՝ 300-ից 800 հազար եվրո, հետագայում հայտնվել է մաֆիայի կառույցների տրամադրության տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել