«Հայաստանի ժողովրդագրական աղետալի վիճակը տարեցտարի ավելի է խորանում: Եվ որքան էլ իշխանությունները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հայտարարեն այս ոլորտում էական բարելավումներ արձանագրելու անհրաժեշտության, անգամ 2040 թվականին բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելու մասին` այդ ճանապարհին մշակելով ու ընդունելով զանազան ծրագրեր, միևնույն է` իրավիճակը ոչ միայն չի կայունացել, այլև բացասական ընթացքը շարունակվում է: Բավական է միայն նշել, որ 2017թ. ՀՀ-ում ծնվել է 37 հազար 699 երեխա. մի թիվ, որը վերջին տարիներին ամենափոքրն է: 2016 թ. ծնունդների թիվը 40 հազար 592 էր, 2013թ.՝ 41 հազար 906: Միաժամանակ Հայաստանում շատ ցածր է բնական հավելաճը՝ ծնվածների և մահացածների թվի տարբերությունը: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ 2017թ. արձանագրվել է վերջին տարիների ամենացածր ցուցանիշը. եթե 2013թ. բնական հավելաճը 14 հազար 594 էր, ապա 2017թ. այն հասել է 10 հազար 332-ի: Եվ վերջապես, ԱՎԾ-ն երեկ հրապարակել է մշտական բնակչության թվաքանակը: Ըստ այդմ, 2018թ. հունվարի 1-ին բնակչության թիվը եղել է 2 մլն 972 հազար 900, մինչդեռ 2013թ. մեր երկրում մշտական բնակվել է 3 մլն 26 հազար 900 հոգի, ասել է, թե 5 տարվա կտրվածքով երկրի բնակչությունը նվազել է 54 հազարով»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել