««Աշտարակ կաթ» ընկերու­թյունը դատի է տվել 259 փոքր ձեռնարկատիրոջ՝ պահանջե­լով նախկինում մատակարար­ված կաթնամթերքի գումարնե­րը, որոնք, ինչպես այդ խանութ­ների սեփականատերերն են հա­վաստիացնում, վճարել են առաքիչներին կաթնամթերքն իրենց խանութ առաքելու պահին: «Աշ­տարակ կաթ»-ի գործունեությու­նից տուժածները վստահ են, որ սա «Աշտարակ կաթ» ընկերու­թյան կողմից կանխամտածված հանցավոր քայլ է. «2016 թվակա­նին սնանկանալուց հետո «Աշ­տարակ կաթ»-ը չգիտեր ինչպես փակեր իր կուտակած միլիոնա­վոր պարտքերն ու դրա համար էլ դիմեց խարդախության և սնանկացման կառավարիչը մեր դեմ գործ հարուցեց: Տեղեկու­թյուններ ունենք, որ դրանց հաշ­վապահը փողերն առել, թռել ա երկրից, ու մեզ հիմա փորձում են դատարանի միջոցով պարտադրել ուրիշի լափած փողերը նորից վճարել, չի լինելու տենց բան: Ես գիտեի, որ մեր երկիրը բարդակ ա, բայց որ էս կարգի բարդակ՝ չէի պատկերացնում»,- շեշտեց ձեռնարկատերերից մեկը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել