«Ահասմա Ռանին՝ Պակիստանի Աբոտաբադ քաղաքի երրորդ կուրսի ուսանողուհին, սպանվել է սեփական տան մեջ: Մարդասպանը երեք գնդակ է բաց թողել աղջկա վրա և փախել է, սակայն մահից առաջ աղջիկը հասցրել է տալ նրա անունը»,- հաղորդում է Daily Mail-ը:

Շնորհիվ սպանվածի բարեկամների արած տեսագրության՝ գլխավոր կասկածյալը Մուջահիդուլահ Աֆրիդին է՝ տեղի քաղաքական գործիչ Իմրան Խանի եղբորորդին:

Ահասմայի մտերիմները ոստիկանությանը պատմել են, որ Մուջահիդուլահը բազմիցս սպառնացել է աղջկան նրա մերժումը ստանալուց հետո: Ոստիկանությունը դեռևս չի կարողացել բռնել հանցագործին: Նա թաքնվում է արդարադատությունից, և իշխանությունները մտավախություն ունեն, որ նա կփորձի փախչել երկրից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել