«Սլովակիայի Հանրապետությունը միջխորհրդարանական հարթակներում կարողանում է գործընկեր լինել Հայաստանի Հանրապետության համար»,-  այս մասին նշել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոնը՝ Սլովակիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը։

ԱԺ հանրայիան կապերի վարչության փոխանցամամբ՝ վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի կողմից շենգենյան պետությունների քաղաքացիների մուտքի արտոնագրի ազատականացումը և վստահեցրել, որ Սլովակիան ակտիվորեն կաշխատի ՀՀ քաղաքացիների մուտքը շենգենյան գոտի ազատականացնելու ուղղությամբ:

Արա Բաբլոյանը, խոսելով երկու պետությունների բարեկամության մասին, մասնավորապես նշել է. «Մենք ունենք համընդհանուր արժեքներ ու նպատակներ, որոնք պետք է պահպանենք ու առավել ամրապնդենք»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ Արա Բաբլոյանն ընդգծել է այս հարցում Սլովակիայի Հանրապետության հավասարկշիռ մոտեցման անհրաժեշտությունը՝ անթույլատրելի համարելով հակամարտությունների լուծման ուժային մեթոդները

Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոնն ընդգծել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում, մասնավորապես Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցերում Սլովակիայի հավասարակշռված դիրքորոշումը հստակ է և անփոփոխ:

«Սլովակիայի Հանրապետության կառավարությունն անհրաժեշտ ժամկետներում կավարտի ՀՀ-ԵՄ համաձայնագրի ներպետական վավերացման գործընթացն ու հարկավոր փաստաթղթերն անմիջապես կուղարկի Սլովակիայի խորհրդարան»,-ասել է վարչապետը՝ վստահեցնելով, որ իր երկիրը բաց է ակտիվ համագործակցության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել