Yerkir.am-ը գրում է.

Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նիստ է գումարվել: Նախքան օրակարգին անցնելը հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նկատողություն արեց կառավարությանը: Նա հորդորեց հաշվի նստել կանոնակարգ օրենքի հետ և պահել բերվող նախագծերի ժամկետները:

«Խնդրում եմ նկատի ունենալ` հանձնաժողովի նիստից երկու օր առաջ ոչ մի փաստաթուղթ չենք ընդունելու: Կառավարության հետ երբեմն չի ստացվում ժամկետները կարգավորել»,- ասաց նա:

Հարությունյանը նաև հավելեց, որ եթե կա կանոնակարգ պետք է պահել ժամկետները:

«Մեր փորձագետները մինչև գիշերվա 2-ը աշխատում էին, մենք կաշխատենք, խնդիրը դա չէ, խնդիրը որակը չտուժելու մեջ է»,- ասաց նա: Ապա հանձնաժողովը քվեարկեց օրակարգի օգտին և հանձնաժողովը սկսեց աշխատանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել