Հերթը հասավ Զվարթնոց օդանավակայանի շենքին??? Երիտասարդական պալատը, հետո փակ շուկան, դե մի օր էլ կհասնեն Օպերայի շենքին... իսկ հետաքրքիր է, պատմամշակույթային նշանակություն և արժեք ունեցող հուշարձանների-եկեղեցիների, մատուռների, կամուրջների, տաճարների, ամրոցների, տների կոնստրուկցիաները հնացած չեն??? ծաղկողների նկարները, հին գրքերը, մատյանները այլևս հնացած ու մաշված չեն?? իհարկե հնացած են, և այդ հիմնավորմամբ քանդում են, ոչնչացնում են??? իսկ ուր մնաց պատմական, մշակութային ժառանգության, արժեքների պահպանման, սերունդներին այն փոխանցելու պարտականությունը.. սա ինչ բարբարոս մտածելակերպ է, հանցագործ վերաբերմունք է մարդկության նկատմամբ.. ցեղասպանությունը ոչ միայն մարդկանց նկատմամբ է լինում, այլև պատմական, մշակույթային արժեքների նկատմամբ, քաղաքակրթություն թե բարբարոսություն -հասանք այս հարցադրմանը..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել