ՌԴ Կեմերովի մարզի քննիչները քրեական գործ են հարուցել մոր կողմից մանկահասակ երեխայի սպանության փաստով։ Կինը դանակի հարվածներ է հասցրել 1.5 տարեկան դստերը՝ գտնվելով թմրանյութերի ազդեցության տակ։ Կինը դստերն ընկալել է որպես մարդկային կերպարանքով խաղալիք, որից վտանգ է գալիս։

39-ամյա մանկասպանն ապրում է Կեմերովոյի Զավոդսկի շրջանում։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 26-ին։ Ստացած վնասվածքներից փոքրիկը մահացել է։

Նախաքննություններից հետո կինը կենթարկվի հոգեբանա-հոգեբուժական փորձաքննության։ Բժշկական հետազոտության արդյունքներով պարզվել է, որ հանցանքի պահին կինը գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ։ Ընտանիքը բնակվել է վարձակալված բնակարանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել