Yerkir.am-ը գրում է.

ՄԱԿ-ին մտահոգում են Սիրիայի Աֆրին քաղաքում Թուրքիայի սկսած գործողությունները, որոնց հետևանքով զոհվում է խաղաղ բնակչություն: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը:

Ըստ Diken-ի՝ նա Սիրիայում հակամարտող կողմերին կոչ է արել անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ՄԱԿ-ը կարողանա հումանիտար օգնություն ցուցաբերել խաղաղ բնակչությանը:

Հիշեցնենք, որ Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ Գործողությունը կրում է «Ձիթենու ճյուղ» անվանումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել