Yerkir.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ Միկելե Նիկոլետիի` ԼՂ հակամարտության վերաբերյալ դիրքորոշումը համընկնում է ԵԽԽՎ-ի դիրքորոշման հետ: Այդ մասին նա ասել է ադրբեջանական Report գործակալությանը:

Միկոլետիի խոսքով` ԵԽԽՎ-ն հարգանքով է վերաբերվում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպության, ինչպես նաև ՄԱԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի դերին:

Նա նշել է, որ ԵԽԽՎ-ն պատրաստ է աջակցել ցանկացած գործունեության, որն ուղղված է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Ես ԼՂ հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման հույս ունեմ»,- ասել է ԵԽԽՎ նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել