Operativ.am -ը գրում է

Հունվարի 28-ին, ժամը 21:52-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի պողոտայում «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Lada Priora» մակնիշի 71 PX 700 պետհամարանիշի (վարորդ՝ 1984 թ. ծնված Է. Թ.) և «Toyota Cemry» մակնիշի 77 MG 077 պետհամարանիշի ավտոմեքենաները (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղևորներ՝ 1985 թ. ծնված Կ. Ք.-ը, 1992 թ. ծնված Մ. Ղ.-ը և 1988 թ. ծնված Կ. Ս.-ը տեղի ուժերով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավոմեքենաների գազի բալոնների փականները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել