Names.org պորտալը կազմել է հայտնիների ամենատարածված անունների ցանկը, որոնց պատվին երեխաներին անվանում են ԱՄՆ-ի բնակիչները: Ցուցակի հեղինակները նշում են, որ հայտնիներից շատերի անուններն ինքնին տարածված են, ուստի դժվար է ասել, որ հենց նրանց պատվին են անվանվել նորածինները:

Մասնավորապես՝ Սելենա, Ալիա, Միա, Արիանա անուններն արդեն վաղուց բավական տարածված են: Բայց կանացի անունների առաջին տեղում է Մրայան։ Խոսքը, անկասկած, Մրայա Քերիի մասին է: Երկրորդ տեղում Ուիթնի անունն է, որը վերջին տարիներին ավելի մեծ տարածում գտավ լեգենդար Ուիթնի Հյուսթոնի մահից հետո: Ռիհաննայի անունը նույնպես մեծ տարածում ունի ԱՄՆ-ում: Տասնյակում են նաև՝ Ուիլլոուն (Ուիլ Սմիթի դստեր պատվին), Նորան (Նորա Ջոնս), Շենայան (Շենայա Տվեյն):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել