Մրայա Քերիի և Ուիթնի Հյուսթոնի պատվին առավել հաճախ են երեխաներին անվանում ԱՄՆ-ում


23:30 , 27 հունվար, 2018

Names.org պորտալը կազմել է հայտնիների ամենատարածված անունների ցանկը, որոնց պատվին երեխաներին անվանում են ԱՄՆ-ի բնակիչները: Ցուցակի հեղինակները նշում են, որ հայտնիներից շատերի անուններն ինքնին տարածված են, ուստի դժվար է ասել, որ հենց նրանց պատվին են անվանվել նորածինները:

Մասնավորապես՝ Սելենա, Ալիա, Միա, Արիանա անուններն արդեն վաղուց բավական տարածված են: Բայց կանացի անունների առաջին տեղում է Մրայան։ Խոսքը, անկասկած, Մրայա Քերիի մասին է: Երկրորդ տեղում Ուիթնի անունն է, որը վերջին տարիներին ավելի մեծ տարածում գտավ լեգենդար Ուիթնի Հյուսթոնի մահից հետո: Ռիհաննայի անունը նույնպես մեծ տարածում ունի ԱՄՆ-ում: Տասնյակում են նաև՝ Ուիլլոուն (Ուիլ Սմիթի դստեր պատվին), Նորան (Նորա Ջոնս), Շենայան (Շենայա Տվեյն):