Ներկայացնում ենք շատ համեղ, նուրբ և անուշաբույր խաչապուրիի բաղադրատոմս:

Բաղադրիչները՝

  • Կեֆիր՝ 1 բաժակ
  • Սոդա (մարել քացախով), աղ, շաքարավազ՝ 0.5-ական թ/գ
  • Կաթնաշոռ՝ 200 գ
  • Ալյուր՝ 3 բաժակ (2.5 բաժակը՝ խմորի համար, 0.5-ը՝ խմորի հետ աշխատելու համար)
  • Կոշտ պանիր՝ 150 գ
  • Սխտոր՝ 2 պճեղ
  • Ռաֆինացված յուղ՝ 0.5 բաժակ տապակելու համար

Պատրաստումը

Չափել բոլոր բաղադրիչները, խմոր պատրաստել՝ կեֆիրի մեջ լցնելով շաքարավազը, աղը, սոդան, մարել քացախով, խառնել:

Մաս-մաս ավելացնել մաղած ալյուրը, շարունակել խառնել, մինչև պինդ խմոր ստացվի:

Խմորն ալյուրի հետ դնել սեղանին: Դնել տոպրակի կամ սննդային թաղանթի մեջ, թողնել 20 րոպե:

Կոշտ պանիրը մանր քերել, ավելացնել մեկ պտղունց աղ, կաթնաշոռը, սխտորը, խառնել: Պետք է պինդ զանգված ստացվի, բաժանել 4 մասի:

Խմորը նույնպես բաժանել 4 մասի, յուրաքանչյուրը բացել 4 մմ հաստությամբ: Խմորի ծայրին դնել միջուկը, տարածել, ծածկել երկրորդ շերտով, ծայրը լավ կպցնել: Ներսում չպետք է օդ լինի:

Պատրաստի կարկանդակը կարելի է ձեռքերով հարթեցնել կամ զգուշությամբ գրտնակել:

Ձեթը տաքացնել, կարկանդակները դնել թավայի մեջ, տապակել, մինչև կարմրի:

Նույն կերպ երկրորդ կողմը տապակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել