Ցանկության իրականացման համար ջանքեր անհրաժեշտ են, բայց երազանքների իրակացման հարցում վաղուց ի վեր կան էզոթերիկ մոտեցումներ:

Առաջին քայլը խնդրելն է: Պետք է հստակ ձևակերպել այն, ինչ դուք ցանկանում եք: Ձեր երազանքն ու ցանկությունը պետք է հնչեն, ինչպես հստակ նպատակ: Եվ էներգետիկ ուժը ձեզ կվերադարձնի հրամանը՝ կատարվածի տեսքով:

Պետք է հավատալ: Ասում են, որ մտքերն իրական են, և ցանկության իրականանալու համար պետք է վստահ լինել, որ այն շուտով լինելու է ձեր կյանքում:

Պետք է ընդունել ցանկությունը: Եթե դուք մտքով հավատում եք ձեր երազանքին, ընդունեք այն սրտով:

Այսպիսի էներգետիկ տրամադրվածությունները հստակեցնում են ցանկությունները և դրանք դարձնում կյանքում հասանելի ու իրական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել