ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության ԱԺ խոսնակ Չունգ Սե-կյունին։

«Խոր ցավով տեղեկացա Միրյան քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրդեհի մասին, որը տասնյակ զոհերի և բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և  անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և զոհվածների հարազատներին՝ մաղթելով նրանց համբերություն և տոկունություն: Այս դժվարին պահին մենք Կորեայի Հանրապետության ժողովրդի կողքին ենք և աղոթում ենք վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,-ասված է ԱԺ հանրային կապերի վարչությունից ներկայացրած ուղերձում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել