Հարաբերությունները ներկայացնում են բարդ համակարգ: Համբերությունը ստիպում է դրանց պահպանվել երկար: Իհարկե, ջանքեր պետք է գործադրեն երկու կողմերը: Բայց աղջիկները շատ դեպքերում ավելի են չափն անցնում, քան տղամարդիկ:

Կան արտահայտություններ, որոնք կանանց կողմից երբեք չպետք է հնչեն:

Մեկ տարի առաջ այսինչ օրը դու քեզ շատ վատ ես պահել

Քննարկել անցյալը բացարձակ խորհուրդ չի տրվում: Պետք չէ հին վիրավորանքների միջոցով փչացնել հարաբերությունները:

Չէ, ես նեղացած չեմ

Տղամարդիկ սկսում են վախենալ, երբ կանայք ցույց են տալիս, որ նեղացած են, բայց ժխտում են դա: Եթե նեղացած եք, ավելի լավ է՝ խոսեք:

Լռի՛ր

Երևի պետք չէ մանրամասնել, թե ագրեսիվ հրամանն ինչքան վատ է անդրադառնում ձեր կողակցի վրա: Ուղղակի սպասեք, որ էմոցիաները հանգստանան, և խոսեք:

Դու թքած ունես ինձ վրա

Պետք չէ խղճահարություն առաջացնել և ապացուցել, թե տղան ոչինչ չի անում ձեզ համար: Դուք այդպես նաև արժեզրկում եք այն լավ բաները, որ նա անում է ձեզ համար:

Դու հիմար ես

Դժվար թե հաճելի լինի, որ նա ձեզ հիմար անվանի: Դուք էլ մի վիրավորեք նրան:

Ասացի, դու պետք է...

Ոչ ոք ձեզ ոչինչ պարտական չէ: Նա միգուցե այս խոսքերից հետո ձեզ թողնի և հեռանա նրա մոտ, ով իրեն չի կառավարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել