Բոլորը գիտեն, որ հարուստ բարեմասնություններով կազմվածքի նորաձևությունը սկսել է Քիմ Քարդաշյանը, բայց ամերիկացի մոդել Նիկոլ Օստինն այլ կերպ է կարծում: Կինը կարծում է, որ հենց ինքն է բացել մեծ բարեմասնություններով նորաձևության ուղին: Որպես ապացույց, նա հրապարակել է իր երիտասարդության լուսանկարները:

Վերջերս նա գրառում է կատարել.

«Ես ցանկանում եմ, որ մարդիկ իմանան, որ հենց ես եմ նիհարների ժամանակահատվածում հարթել ճանապարհը, որ թմբլիկներն ավելի գեղեցիկ են: Դա շատ ավելի վաղ էր, քան Քարդաշյանն ու Նիկի Մինաժը»:

Նա ավելացնում է, որ իր համար այն ժամանակ դժվար էր, քանի որ չկային սոցկայքերը, որոնք հիմա այդքան հեշտացնում են մոդելների աշխատանքը: Դեպի աշխարհ մուտքը միայն ամսագրերն էին, ուր հասնել բոլորը չէ, որ կարող էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել