«Իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն սեթևեթանքների մեջ է. ՀՅԴ ներկայացուցիչները թեև գովաբանում են ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, ում առաջադրել է ՀՀԿ-ն, սակայն դեռևս չեն շտա­պում հայտարարել, որ կողմ են քվեարկելու: «Մենք կունենանք պաշտոնական հանդիպում, կքննարկենք խն­դիրները: Անպաշտոն հանդիպում եղել է, բայց պաշտոնական հանդիպում լինի, կքննարկենք և կեզրակացնենք»,-ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել էր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
 
«Ժո­ղովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, սակայն, նորմալ է համարել գործընկեր կուսակցության պահվածքը: Միաժամանակ նա ասել է, թե ՀՅԴ-ում նախապես տեղյակ են եղել թեկնածուի մասին, և նախնական կարծիքը եղել է բավարար»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել