«Ամանորից հետո` հունվարի 1-ին, Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել գնաճի թեմայով: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս խորհրդակցությունը անցկացնելու առիթը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ստուգումներն են եղել: Մեզ հայտնի դարձավ, որ նախատոնական շրջանում վերահսկողական ծառայության աչքի տակ են եղել հիմնականում կարագի, շաքարավազի, մսամթերքի, այդ թվում` թռչնամսի և ձվի շուկաները: Վերահսկողության ընթացքում հիմնականում կարագի և շաքարավազի շուկաներում գների բարձրացումներ են նկատվել, ինչն էլ առիթ է տվել, որ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն հրավիրի:

 

Նկատենք, որ այդ խորհրդակցությունից հետո և՛ կարագի, և՛ շաքարավազի շուկաներում գները փոքր-ինչ նվազել են: Արդյոք այդ նվազման մեջ դեր ունեցել է Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը, վաղ է ասել, քանի որ գնանկում արձանագրվել է կարագի և շաքարավազի միջազգային շուկաներում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել