Կուսությունը մարդկային ամենամեծ առաքինությունն է: Սա վկայեց նաև Քրիստոս, երբ ասաց. «Այն ժամանակ երկնքի արքայությունը պետք է նմանեցվի տասը կույսերի»: Այսօր ոմանք այս մեծագույն առաքինությունը թերություն են համարում: Մարդիկ կան, հատկապես կանայք, ովքեր կյանքի տարբեր պատճառների բերումով չեն ամուսնանում և շարունակում են իրենց կուսական կյանքը և դա թերություն են համարում: Աստվածաշնչում ասվում է, որ կույսերի տեղը լինելու է բոլորից բարձր` հրեղեն երկնքում: Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ միայն կույսերն են խառնվելու հրեշտակներին` ձևավորելով հրեշտակաց տասներորդ դասը, որովհետև կուսությունը հրեշտակների գործ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել