Վիլմա Ռուդոլֆը 22 երեխաներից 20-րդն էր: Նա ժամանակից շուտ էր ծնվել, և շատ քիչ հույս կար, որ կապրի: Չորս տարեկանում նա հիվանդացավ երկկողմանի պնևմոնիայով և քութեշով, ինչի արդյունքում նրա ձախ ոտքը մնաց կաթվածահար: Ինը տարեկանում նա ոտքի վրայից հանեց մետաղյա կապն ու սկսեց քայլել առանց դրա: Տասներեք տարեկանում նա արդեն ուղիղ քայլում էր, բժիշկները դա հրաշք համարեցին: Հենց այդ տարին նա որոշեց վազորդ դառնալ: Մասնակցեց մի մրցման և վերջինը հատեց եզրագիծը: Հաջորդ հինգ տարիների ընթացքում նա բոլոր մրցումներում, որոնց մասնակցում էր, վերջին տեղն էր գրավում: Բոլորը նրան խորհուրդ էին տալիս հրաժարվել իր երազանքից, բայց աղջիկը շարունակում էր վազել: Եվ մի անգամ իսկապես հաղթեց մրցումներում: Այնուհետև հաղթեց նաև երկրորդ անգամ: Ի վերջո, այդ աղջիկը, որին ասել էին, որ նա երբեք չի կարողանա քայլել, երեք օլիմպիական ոսկե մեդալ նվաճեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել