Yerkir.am-ը գրում է.

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին «Շաղզոյան» կենտրոնում ընդունել է Լիբանանում Շվեյցարիայի դեսպան Մոնիկա Շմուտցին:

Ըստ Aztagdaily-ի՝ Բագրատունին դեսպանին է ներկայացրել ՀՅԴ հիմնական սկզբունքներն ու քաղաքական ուղղությունները, թե պատմության ընթացքում, թե ներկա փուլում:

Հատուկ անդրադարձ է արվել նաև Լիբանանում ՀՅԴ դերակատարությանը՝ համալիբանանյան և ներհայկական մարկարդակով:

Շվեյցարիայի դեսպանը, որպես Պորլսում նախկին հյուպատոս, լավատեղյակ լինելով հայ-թուրքական հարցին, շեշտել է այդ երկրում ժողովրդավարության բացակայության և մարդկային իրավունքների ոտնահարման խնդիրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել