Հանճարը կարողանում է զբաղվել իր սիրած գործով: Սովորաբար նա այդ սկսում է անել վաղ տարիքրից: Իսկ դուք գիտե՞ք թե որ գործում կարող եք լինոլ լավագույնը և լինել հանճար:

Փորձեք հիշել ինչով էիք սիրում զբաղվել երեխա ժամանակ: Գրեք այն ամենը ինչը ձե գրավում էր երեխա ժամանակ:

Ցուցակը գրելուց հետո փորձեք ընդհանուր կետեր գտնել ձեր սիրած զբաղմունքների մեջ: Ո՛ր մի քանի կետի համադրությունը ձեզ թույլ կտար ապրել այն կյանքով , որով կցանկանաիք:

Կարևոր չէ, որ մարդիկ կարող են քննադատել այն ուղին, որ կընտրեք: Կարևորը դուք ինքերդ ձեզ պետք է ոգեշնչեք:

Փորձեք պատկերացնել ձեր կյանքը այդ յուրաքանչյուր զբաղմունքը որպես մասնագիտություն վերածած: Օրինակ նկարիչ եք, բժիշկ, ճարտարապետ: Կամ երգում եք: Մանրամասն պատկերացնելուց և գրառելուց հետո տարեք համեմատականներ: Ամենաշատ նախընտրելի կյանքը, որ կպատկերացնեք, ձեր առաքելությունն է: Փորձեք հասկանալ ինչ ուղին կիրականացնի այն: Իսկ մնացած պատկերացումները, որոնք ևս ձեզ դուր են գալիս, կարող են լինել անբաժան մասնիկ ձեր կյանքի և դառնալ հոբբի:

Առանձին թղթի վրա գրառեք թե ինչպես եք տեսնում ձեր օրը: Այն իդեալական օրը, որ կուզեիք ունենալ: Գրառելուց հետո փորձեք հաջորդ օրը հենց այդպիսին անց կացնել:

Հետո բոլոր արվախ գրառումներից հարցում անց կացրեք ինքներդ ձեր հետ: Ի՞նչն է ձեզ օդի պես անհրաժեշտ: Ի՞նչը շատ հարկավոր չէ, բայց նաև դուք ուզում եք: Առանց ինչի՞ ուղղակի ոչինչ չեք կարոանա անել:

Ինքներդ ձեզ հետ արված անալիզը գրառման տեսքով օգնում է յուրաքանչյուր չկողմոնորշված պահի: մարդն ինքն իր լավագույն հոգեբանն է: Գտեք ձեր առաքելությունը և եեք երջանիկ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել