Աշխարհի ստեղծման մասին տարբեր պատմություններ եղել են դեռևս անհիշելի ժամանակներից: Կան ոչ այնքան հայտնի, սակայն ժամանակին շատ քննարկվող լեգենդներ՝ աշխարհի և մարդկանց արարման մասին:

Սև աստված և Սպիտակ աստված

Սա սլավոնական ամենակարևոր լեգեդներից էր: Պատմում է այն սև-սպիտակի, համապատասխանաբար՝ բարու-չարի մասին: Շուրջը միայն ծով էր, Սպիտակաստվածը որոշեց ցամաք ստեղծել և իր ստվերին՝ Սըաստվածին ուղարկեց կատարելու հանձնարարությունը: Սևաստվածն իր եսասիրությամբ չընդունեց փաստը, որ իշխանությունն իրենը չէ և որոշեց խեղդել Սպիտակաստվածին: Ցամաքը սկսեց կլանել երկրագունդը և Սպիտակաստվախը, հասկանալով չարության դրսևորումը, էակներ ուղարկեց Սևաստվածի հետ քննարկումներ անելու: Սլավոնական այս ասքը շարունակվեց Սևաստվածի և Սպիտակաստվածի պայքարի մասին պատմելով, նույնիսկ մեղրի ստեղծման մասին պատմությամբ, բայց կարծես թե մոռացավ մարդկանց մասին հիշատակել: Տարօրինակ էին սլավոնական լեգենդները:

Հայկական պատմություն

Հայկական լեգենդները մասմաբ նման են սլավոնականին: Այս ոչ այնքան հայտնի լեգենդը չի  բացատրում աշխարհի ստեղծումը, բայց պատմում է կնոջ և տղամարդու մասին: Գոյություն ունեին Երկինքն ու Երկիրը՝ որպես ամուսին և կին: Երկինքը դա քաղաքն է, Երկիրըէ ժաըռի կտոր, որն իր կոտոշների վրա պահում է հսկայական ցուլը: Երբ նա թափահարում է կոտոշները, երկիրը սկսում է ցնցվել, ինչից բացատրում էին երկրաշարժերի առաջացումը: Այս լեգենդն այնքան էլ հայտնի չէ, բայց պատմում է մարդկանց անհանգստացնող երկրաշարժերի մասին:

Սկանդինավյան հսկայի լեգենդը

Վիկինգներն ունեին իրենց հսկան, որն առաջնային ծագում ուներ: Մինչ նրա հայտնվելը երկիրը բաժանված էր կրակի և սառույցի: Ասում են հսկա Իմիրը քրտնեց և նրա քրտնքի կաթիլներից առաջացան կինն ու տղամարդը: Հետո սկանդինավյան մարդիկ որոշեցին աշխարհի ստեղծումը մեկնաանել Իմիրին սպանելով: Տարօրինակ մտածելակերպ ունեին նրանք: Ըստ նրանց՝ Իմիրի արյունից ստեղծվեցին օվկիանոսները, ոսկրերից՝ լեռները, ուղեղից ՝ ամպերը: Կոտոշները թափահարող հայկական ցուլը կարծես թե ավելի խելքին մոտ էր:

Ացտեկների <<Աստվածային պատերազմը>>

Ըստ ացտեկների սկզբնական քաոս չի եղել: Ամեն ինչ դասավորված էր և այդ կարգուկանոնի մեջ ապրում էի Գլխավոր աստված Օմետեոտլը: Նա ուներ կնոջ և տղամարդու գեներ, հակասական բոլոր հակումները՝ չար էր ու բարի, սառնասիրտ ու տաքարյուն, կեղծ ու անկեղծ: Նա ևս երկու աստված ստեղծեց, որոնցից մեկը զոհաբերեց իրեն և դարձավ արև: Հետո մյուս ասվածը արևի հետ պայքարում հաղթեց և ինքը դարձավ արև: Ապա նա ստեղծեց մարդկանց: Նախորդ աստվածը զայրացավ և արևի ստեղծածներին դարձրեց կապիկ: Հետո երկար պայքարից ավելի ուշ աստվածները համաձայնության եկան և արդյունքում մահացածների ոսկորներից ստեղծեցին նոր մարդկանց՝ ացտեկներին:

Նմանատիպ տարօրինակ լեգենդներ ունեն նաև հնդիկները, եգիպտացիները, չինացիները, որոնց սկիզբը և հիմքը երևի իրենք էլ չեն հիշում: Նմանատիպ լեգենդները ծնվում և տարածվում էին այն ժամանակ անգրագետ և հորինել սիրող մարդկանց կողմից՝ բավարարելու համար աշխարհի և մարդկության ստեղծման վերաբերյալ հարցերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել