Գլխացավը կարող է չփացնել ամբողջ օրը և անելիքները: Օգտվեք մասնագետների խորհուրդներից և իջեցրեք դրա առաջացման հավանականությունը:

Շատ ջուր խմեք: Հատկապես շատ հեղուկ է հարկավոր խմել, եթե դրում ամառ է: Ընդհանուր առմամբ հարկավոր է սովորություն դարձնել ջուր խմելը, եթե անգամ այդ պահին սաստիկ ծարավ չեք զգում:

Բաց մի թողեք սնվելու ժամանակը: Փորձեք պարբերաբար սնվել: Հատկապես կարևոր է նախաճաշի ժամը: Սննդի պակասը կարող է խթանել օրվա ընթացքում գլխացավի առաջացումը:

Ուշադիր եղեք ալկոհոլի քանակին: Եթե հրաժարվել ալկոհոլից չեք կարողանում, ապա ընդունեք այն գոնե շատ յուղալի ուտեստների հետ: Այդ ժամանակ այն դանդաղ է անցնում արյան մեջ և իջեցնում գլխացավի առաջացման հավանականությունը:

Լվացման միջոցները փորձեք ընտրել առանց սուր և ազդեցիկ հոտերի: Քիմիական հոտը կարող է խթանել գլխացավի առաջացումը:

Նաև հաճախակի գլխացավի հիմք կարող է դառնալ հիմնական նստակյաց կյանքը: Հնարավորինս մեծացրեք ֆիզիկական ակտիվությունը:

Իրահկե պետք է նաև հեռու մնալ սթրեսից, ինչը ոչ միայն գլխացավի, այլև մի շարք առողջական խնդիրների հիմք է ծառայում:

Փորձեք աստիճանաբար քչացնել սուրճի օգտագործումը, քանի որ կախվածություն ունեցող մարդու մոտ կարող է լինել կոֆեինի պակաս և առաջանալ գլխացավ:

Գինու և գարեջրի նախասիրությունների դեպքում խմեք բարձրորակ արտադրություն:

Չպետք է մոռանալ անհրաժեշտ չափով քնելու մասին:

Գլխացավի աձաջացման կարևոր պատճառներից հատկապես վառ լուսավորությամբ էկրաններով գաջեթների օգտագործումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել