Tert.am-ը գրում է.

Վրաստանի դատախազությունը մեկնաբանել է հայտարարությունները, որոնք երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին արել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում՝ կապված դատախազության կողմից երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ հարուցված քրեական գործերի հետ, հայտնում է Грузия Online-ը:


«Մենք լսում ենք հայտարարություններ՝ կապված կոնկրետ գործերի և քրեական հետապնդման հետ, ինչը դատախազության բացառիկ իրավունքն է: Բոլորին հիշեցնում ենք, որ Վրաստանի դատախազությունը և դատախազներն անկախ են իրենց գործունեության մեջ և ենթարկվում են միայն օրենքին: Վրաստանի դատախազության ինստիտուցիոնալ անկախությունը երաշխավորված է Վրաստանի սահմանադրությամբ և օրենսդրությամբ, իսկ դատախազության գործունեությանը միջամտությունն անթույլատրելի է և պատժվում է օրենքով»,- նախազգուշացրել է դատախազությունը ներկայիս նախագահին:


Գերատեսչությունում ընդգծել են, որ Գեորգի Մարգվելաշվիլիի հայտարարությունները կոնկրետ քրեական գործերի առնչությամբ կոմպետենտ չեն, սուբյեկտիվ են և միտված են հասարակությանը մոլորեցնելուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել