operativ.am-ը գրում է

Մյանմայում Ռաքհայն նահանգի 7 բնակիչ մահացել է ցուցարարների և ոստիկանության ընդհարման պատճառով‚ հայտնում է РИА Новости-ն:

Ընդհարումը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան: Ավելի քան 5 հազար բուդդիստ ազգային սեպարատիստական կարգախոսներով դուրս էին եկել ցույցի‚ որի ընթացքում ընդհարում է տեղի ունեցել ոստիկանության հետ:

Ցուցարարները սկսել են ոստիկանների վրա քարեր գցել՝ վիրավորելով ավելի քան 20 ոստիկանի‚ որից հետո ոստիկանները կրակ են բացել: 7 ցուցարարներ սպանվել են և 13-ը վնասվածք ստացել:

Նշենք‚ որ 1948-ից բուդդիստ արականցիները (Ռաքհայնի բնակիչները)‚ երբ Մյանման ազատագրվեց Մեծ Բրիտանիայից‚ սկսել են սեպարատիստական շարժումը՝ նահանգի անկախության պահանջով:

Այս ցույցի պատճառներից մեկը‚ ամենայն հավանականությամբ‚ Բանգլադեշից շուրջ 650 հազար ռոխինջների ներգաղթն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել