««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ներման խնդրանքով Սերժ Սարգսյանին է ներկայացվել 15 դատապարտյալի անուն, որոնցից երեքը ցմահ ազատազրկման են դատապարտված: Ավելին, ըստ շրջանառվող լուրերի՝ ցմահ դատապարտվածներից երկուսը բանտում են հայտնվել քաղաքական գործերի շրջանակներում. մեկը ՀՅԴ-ական Արմենակ Մնջոյանն է, որ ժամանակին ձերբակալվել էր «Դրո» գործի շրջանակ­ներում, բանդիտիզմի, երկու և ավելի հոգու սպանության, զինված պետական հեղաշրջում նախապատրաս­տելու մեղադրանքով: Ներման համար ներկայացվել է նաև Արմեն Տեր-Սահակյանը, որն էլ անցնում է ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում և մեղադրվում էր հանցավոր խմբավորումներ կազմավորելու և սպանություններ իրականացնելու մեջ: Ըստ այն ժամանակվա մամուլի հրապարակումների՝ Արմեն Տեր-Սահակյանը ժամանակին հրաժարվել է Վ. Սիրադեղյանի դեմ ցուցմունքներ տալուց և դրա համար դատապարտվել ցմահ ազատազրկման»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել