Անգլիական Սթոքփորթ քաղաքում 63-ամյա Բարբարա Քումբեսը ոստիկանություն է ներկայացել և խոստովանել, որ սպանել է հորը: Կինը նրան թաղել էր տան ետնամասում դեռևս 2006 թվականին:

Քենեթ Քումբեսը հանգիստ մարդ էր, ազնվորեն ծառայել էր իր երկրին: Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նա ծառայել էր Անգլիայի Թագավորական ռազմա-օդային ուժերում:

Պատերազմից հետո Քենեթն ամուսնացել է, երկու երեխա է ունեցել: Որոշ ժամանակ անց ամուսինները բաժանվել են, կինը երեխաներին իր հետ է տարել, սակայն նրանք շարունակել են հոր հետ կապ պաշտպանել: Արդեն հասունացած Բարբարան ամուսնուց բաժանվելուց հետո տեղափոխվում է հոր տուն:

Թե ինչ է նրանց միջև կատարվել, դեռևս պարզ չէ: Բարբարան թեև խոստովանել է սպանությունը, սակայն մանրամասներ և սպանության շարժառիթները չի բացահայտել:

Ոստիկանությունը բացահայտել է, որ 11 տարի շարունակ Բարբարան ստացել է հոր թոշակը, ինչպես նաև նպաստ է ստացել՝ որպես նրա խնամակալ: Վերջին անգամ Քենեթին տեսել են 2006 թվականին:

Բարբարան ծանոթներին հայտնել է, որ հայրը ոտքն է ջարդել, իսկ հետո քաղցկեղ է հորինել նրա համար: Այդ ամբողջ ընթացքում բոլորը մտածել են, որ ծերուկը ծանր վիճակում է գտնվում, և չեն ցանկացել անհանգստացնել: Վերջապես Բարբարան հայտնել է, որ հայրը մահացել է և նրան թաղել են: Այն հարցին, թե ինչու նա հուղարկավորության մասին ոչ ոք չի տեղեկացրել, նա ոչինչ չի պատասխանել՝ ձևացնելով, թե իր համար շատ ծանր է այդ մասին խոսելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել