Աղջկա խոսքերով՝ մեկ գիշերվա համար տղամարդիկ պատրաստ են աճուրդն անցկացնող գործակալությանը վճարել գրեթե 1 միլիոն եվրո:

Սկսնակ մոդելը Իտալիայից՝ 18-ամյա Նիկոլը, աճուրդի է հանել իր կուսությունը: Աղջիկը որոշել է վաճառել իր կուսությունը, որպեսզի վճարի ուսման համար և ծնողներին տուն գնի:

Նիկոլի խոսքերով՝ շատ տղամարդիկ են իրենով հետաքրքրվել: Նրանք գրում են աճուրդն իրականացնող գործակալությանը:

16 տարեկանում աղջիկը մի տղամարդու հետ է հանդիպել, ով բավական մեծ է եղել իրենից: Նա իրեն հավերժ սեր և ամուր ընտանիք է խոստացել, սակայն Նիկոլը վախեցել է այդ ամենից և թողել է տղամարդուն: Դրանից հետո նա սկսել է մտածել իր կրթության մասին: Նա ուզում է բիզնես ուսումնասիրել Քեմբրիջում:

Համացանցում ուսման ֆինանսավորման տարբեր եղանակներ փնտրելիս ես հանկարծ հանդիպեցի աճուրդների մասին հայտարարություններին, և իմացա, որ աղջիկները կարողանում են իրենց վաճառել անգամ 3.1 միլիոն ֆունտ սթերլինգով: Այդ ժամանակ ես որոշեցի, որ ինքս էլ այդպես կվարվեմ, հենց որ 18-ս լրանա,- պատմում է Նիկոլը:

Ծնողներին և ընկերներին Նիկոլն իր որոշման մասին ոչինչ չի պատմել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել