Բոլորս գիտենք, որ կան բժիշկներ, բայց նրանց մասնագիտացված ուղղություններից բոլորը չեն տեղյակ: Ներկայացնում ենք բժիշկների գործունեությունը:

Թերապևտ։ Ավելի ճիշտ՝ նա մենեջեր է: Նա չգիտի՝ ձեզ ինչպես բուժի, բայց գիտի, թե ով կարող է դա անել:

Վիրաբույժ։ Նա մարդ է, ով կարող է սխալվել միայն մեկ անգամ, ընդ որում՝ ոչ թե իր կյանքում, այլ՝ ձեր:

Ատամնաբույժ։ Որպեսզի միանգամից չբռնվեն, նրանք երբեմն իրենց անվանում են դանտիստ: Բարեբախտաբար, նրանց մոտ այցելությունների քանակը սահմանափակվում է 32-ով:

Գինեկոլոգ։ Հետաքրքիր է, որ նրանց շրջանակներում տղամարդիկ կորցրել են տղամարդկային ցանկությունները: Իհարկե, եթե դուք էլ տարվա մեջ 61320 ժամ նայեիք կանանց թաքնված հատվածներին, դուք էլ կհոգնեիք ու կկորցնեիք հետաքրքրությունը: Չի կարելի հոբբին մասնագիտություն դարձնել:

Մանկաբարձ։ Բժշկության ամենահարգված մարդը, ով ապահովում է հետագայում բժիշկների աշխատանքը:

Վեներոլոգ։ Միակ բժիշկը, որի հետ հանդիպման ժամանակ մարդիկ քաղցր հիշողությունների գիրկն են ընկնում:
Նևրոլոգ։ Քանի որ բոլոր հիվանդությունները նյարդերից են, նա կբուժի ամեն ինչ՝ բացի սիֆիլիսից:

Ալերգոլոգ։ Մարդ, ով միշտ բոլորի մոտ փնտրում է ալերգիա և եթե պրոֆեսիոնալ է, ապա անպայման գտնում է:

Ռեանիմատոլոգ։ Նա թույլ չի տա՝ դուք ձեզ լավ զգաք այն աշխարհում, քանի դեռ ինքը մնացել է այս զզվելի աշխարհում:

Նարկոլոգ։ Այս նախանձ մարդիկ զրկում են մարդկանց կյանքի վերջին ուրախություններից:

Սեքսապաթոլոգ։ Աստված տա, երբեք չիմանաք նրա գոյության մասին:

Սեքսոլոգ։ Սա սեքսապաթոլոգի դրական տարբերակն է: Մեկն ասում է՝ ինչն է ձեզ մոտ վատ, մյուսը, թե ինչպես ավելի լավ դարձնել ամեն ինչ:

Տրավմատոլոգ։ Այս բժիշկները սիրում են սպորտի բոլոր ձևերը՝ բացի շախմատից:

Մանկաբույժ։ Դաժան մարդիկ են: Եթե մնացած բժիշկները մարդկանց գոնե զզվեցնում են հասուն տարիքում, ապա այս մարդիկ խլում են մանկության լավ օրերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել