Սրտնեղում եք, քանի որ որևէ իր իր ինքնարժեքից ցածր գնո՞վ եք վաճառել: Այդ դեպքում Դուք հաստատ ոչինչ չգիտեք իսկապես անհաջող գործարքների մասին: Այս վաճառողներն ու գնորդները պատմության մեջ են անցել՝ ողջ պատմության ամենաանհաջող գործարքները կնքելով:

Google ընկերության գնումը $750 000-ով

Ներկա պահին Google-ի կապիտալիզացիան կազմում է ավելի քան 360 մլրդ ԱՄՆ դոլար, սակայն արդեն հեռավոր 1999 թվականին դրա հիմնադիրները պատրաստ էին ընկերությունը վաճառել յուրաքանչյուրին, ով դրա համար 1 մլն դոլար կվճարեր: Առաջարկով հետաքրքրվեց այն ժամանակվա ամենախոշոր ինտերնետ-պորտալ Excite-ը, որը կարողացավ բանակցությունների արդյունքում իջեցնել ընկերության գինը մինչև $750 000: Սակայն վերջում Excite-ի գլխավոր տնօրենը չեղյալ համարեց գործարքը՝ այդ գինը չափազանց բարձր համարելով: Ամենայն հավանականությամբ ադ պահին նա գործեց իր կյանքի մեծագույն սխալներից մեկը:

Հեռախոսը՝ մանկական խաղալիք

1876 թ. Western Union ընկերությունը, որը ղեկավարում էր Ուիլյամ Օրտոնը, հեռագրային ծառայությունների շուկայում մոնոպոլիստ էր համարվում: Եվ երբ Ուիլյամ Օրտոնին առաջարկեցին ձեռք բերել վերջերս հայտնագործված հեռախոսի պատենտը, նա միայն ծիծաղեց և ասաց, որ հեռախոսի մեջ չի տեսնում առևտրային ոչ մի հեռանկար և որ ապագան միանշանակորեն պատկանում է հեռագրին: Ըստ նրա՝ հեռախոսն ընդամենը երեխաների համար խաղալիք է:

Արդեն 2 տարի անց, երբ հեռախոսային կապը սկսեց աննախադեպորեն տարածվել աշխարհում, Western Union-ում հասկացան, թե ինչպիսի սխալ ենք թույլ տվել:

Մանհեթենի գնումը $24-ով

1626 թ. հոլանդացի գաղթյալները, տեղակայված այն կղզու ափերին, որն այսօր անվանում են Մանհեթեն, հանդիպեցին տեղի աբորիգեններին: Առանց երկար մտածելու եվրոպացիները հնդկացիներին առաջարկեցին նրանց տալ կղզին՝ փոխարենը ստանալով 60 գուլդեն (հավասար է $24-ի) և ուլունքավոր վզնոցներ. թվում է՝ որպես փոխհատուցում գաղթյալներն առաջարկում էին միայն այն, ինչ այդ պահին ունեին գրպանում: Համարելով, որ 87,5 քկմ տարածք ունեցող կղզին իսկապես արժի $24 և մի քանի վզնոց, հնդկացիները գնացին այդ գործարքին:

Հետաքրքիր է, որ այս պատմության մեջ ամեն ինչ այնքան միանշանակ չէ, ինչքան կարող է թվալ առաջին հայացքից: Հնարավոր է, որ ոչ թե եվրոպացիներն են խաբել աբորիգեններին, այլ, ընդհակառակը, վերջիններս են խաբել ինքնավստահ եվրոպացիներին: Ինչպես պարզվել է ավելի ուշ, վաճառականներն առհասարակ չեն ապրել այդ կղզում, այլ ուղղակի եկել էին այնտեղ որս անելու: Ստացվում է, հնդկացիներն իրենց համար արդյունավետ գործարք են կնքել՝ առանց դրա դիմաց որևէ բան տալու:

Ալյասկայի վաճառքը

1867 թ. հոկտեմբերի 18-ին Ալյասկայի 1,519,000 քկմ ունեցող տարածքը Ռուսական կայսրության կողմից $7,2 մլն-ով վաճառվեց ԱՄՆ-ին: Ստացվում է, որ տարածքի յուրաքանչյուր քառակուսի-կիլոմետրի համար ամերիկյան կառավարությունը վճարել է $4,74:

Նոր տարածքի բնական հարստությունը հայտնաբերվեց ավելի ուշ, երբ Ալյասկայի տարածքում գտնվեցին օգտակար հանածոների մեծ պաշարներ: 19-րդ դարի կեսերին Ռուսական կայսրությանն անհապաղ գումար էր անհրաժեշտ նոր երկաթուղիներ կառուցելու և արտադրական օբյեկտների արդիականացման համար: Միջոցները որոշեցին ստանալ, թվում է, անպետք և անօգուտ տարածքի վաճառքի շնորհիվ: Հետաքրքիր է, որ վաճառքի պահից սկսած ԱՄՆ-ն ստացել է 18 000 անգամ գերազանցված գումար՝ Ալյասկայի գնման համար նախատեսված գումարից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել