Միանգամից 13 տղամարդ մոդելներ և լուսանկարիչների նախկին օգնականներ հայտարարել են, որ նախորդ դարի 90-ական թվականներից պարբերաբար ենթարկվել են սեռական ոտնձգությունների հայտնի լուսանկարիչ Մարիո Թեսթինոյի կողմից, ով լուսանկարել է բրիտանական թագավորական ընտանիքին և մասնավորապես արքայադուստր Դիանային:

Ինչպես հայտնում է The New York Times-ը, տղամարդիկ պնդում են, որ Թեսթինոն օգտվել է հեղինակություն ունեցող լուսանկարչի իր կարգավիճակից սկսնակ մոդելներին իրեն և իր շահերին ենթարկելու համար:

Նշվում է, որ վերոնշյալ մեղադրանքներին զուգահեռ ևս 15 տղամարդ մոդելներ նույնպիսի մեղադրանքներ են ներկայացրել մեկ այլ հայտն լուսանկարիչ Բրյուս Վեբերի հասցեին: Տեղեկացվում է, որ ամերիկացին, ով համագործակցել է այնպիսի խոշոր բրենդների հետ, ինչպիսիք են Calvin Klein-ը և Abercrombie & Fitch-ը, ստիպել է մոդելներին մերկանալ նույնիսկ նկարահանումից դուրս:

Ամսագրերի շապիկներ թողարկող Conde Nast հրատարակչությունը հայտարարել է երկու լուսանկարիչների հետ աշխատանքը ընդհատելու մասին: Միևնույն ժամանակ Մարիո Թեսթինոյի և Բրյուս Վեբերի ներկայացուցիչները ոչ մի կերպ չեն մեկնաբանել առաջադրված մեղադրանքները, նշելով միայն, որ ցնցված են տեղեկությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել