20 տարեկանում չենք մտածում, թե ինչ կոսմետիկ միջոցներ ենք օգտագործում, իսկ 30-ից հետո արդեն պետք է մտածենք, թե ինչպե՞ս պետք է դիմահարդարվել և ի՞նչ օգտագործել: Ահա մի քանի գաղտնիք ավելի երիտասարդ տեսք ունենալու համար:

1. Քիչ թարթչաներկ օգտագործեք

Ընդհանրապես աշխատեք այն քիչ օգտագործել: Հասուն տարիքում այն դեմքին ավելի ծեր տեսք կհաղորդի։ Առավել ևս կարիք չկա ստորին թարթիչները ներկելու:

Amazing 50+ Natural Look Make Up Ideas For Your Wedding https://weddmagz.com/50-natural-look-make-up-ideas-for-your-wedding/

2. Վարդագույն կարմրաներկ

Երիտասարդ ժամանակ այն գեղեցկություն, նրբություն է հաղորդում: Ավելի մեծ տարիքում ավելի լավ է նախապատվությունը տալ բնական գույներին:

Картинки по запросу zendaya

3. Մի չարաշահեք փայլը

Հոնքերի տակ սպիտակ կամ կաթնագույն փայլն ավելի կընդգծի աչքերը, բայց ամբողջ աչքերը փայլ մի արեք․ այն կընդգծի կնճիռները:

Картинки по запросу make up

  4. Ճիշտ տոնայնություն

Աչքերի համար ներկ ընտրելիս հաշվի առեք ձեր աչքերի գույնը: Դժբախտաբար, միշտ չէ, որ մեր հավանած գույները համապատասխանում են մեզ:

Կապույտ աչքեր - բաց մոխրագույն, շագանակագույն, մանուշակագույն, նարնջագույն

Շագանակագույն աչքեր - կանաչ, սև, կապույտի երանգները և մանուշակագույնի երանգները

Կանաչ աչքեր - արծաթագույն, մոխրագույնի բոլոր երանգները, նարնջագույնի երանգները

Մոխրագույն աչքեր - ոսկեգույն, մոխրակապույտ, ծիրանագույն:

Картинки по запросу fall makeup looks

5. Թեթև տոնային քսուք

Դիմահարդարումը հիմնականում պետք է գալիս նկարահանման կամ էլ բեմում եղած ժամանակ, այդ իսկ պատճառով էլ փորձեք առօրյա դիմահարդարման ժամանակ օգտագործել թեթև տոնային քսուքներ:

Картинки по запросу makeup looks

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել