Ես պարզապես սարսափած եմ էն տեսարանից, որ քիչ առաջ պատահեց ինձ` աշխատանքից տուն վերադառնալիս... Այնքան ապահով Հայաստանում ենք ապրում, սիրելիներս, որ օրը ցերեկով հանրության և Երևան քաղաքի ոստիկանության վարչության դիմաց կարող են մարդ ծեծել և հանգիստ հեռանալ նույն տեմպով:

Հ.Գ. Այսօր երբ հերթական անգամ քայլում էի կանգառ տուն գալու համար, ասեմ, որ խցանում էր գոյացել Խանջյան պողոտայում, և հենց այդ ժամանակ ոմն մեկը իր արծաթագույն TOYOTA PRADO (ԱՐԾԱԹԱԳՈՒՅՆ 91NN 999) մեքենայով էնպես վազանց կատարեց ու դուրս թռավ մի տաքսի մեքենայի հետևը, որ մենակ հասցրի աչքս թարթել, երբ Տոյոտայի վարորդը դուրս թռավ մեքենայից և հարձակվեց վարորդի վրա: Խեղճ տաքսու վարորդը էնպես էր վախեցել, որ ուզում էր վարեր մեքենան և պարզապես փախչեր, իսկ էս մեր պարոնը դա չներեց ու սկսեց ոտքով էնպես հարվածել տաքսի մեքենային, ու բարձր հայհոյանքների տարափ թափվեցին, որ միայն վախենալ կարելի էր, ուր մնաց, թե պաշտպանվել փորձվեր մեկը....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել