Ամերիկյան օրենսդրության փոփոխության շրջանակներում, որը կարգավորում է Վաշինգտոնի մասնակցությունը Համատեղ լայնածավալ գործողությունների նախագծում, որ հայտնի է նաև «միջուկային գործարք» անվանումով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այս շաբաթ երկարացնել Իրանի վրա դրված տնտեսական պատժամիջոցների դադարեցումը

Այս մասին հունվարի 10-ին հայտարարել է CNBC հեռուստաալիքի կայքը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին:

Որոշումը կայացվելու է ուրբաթ օրը: Հակառակ դեպքում սպառնալիքի տակ կհայտնվի «միջուկային» գործարքի շրջանակներում ստորագրված՝ Իսլամական հանրապետության հետ պայմանագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել