Քնելուն ժամանակ հատկացնելը չափազանց կարևոր է առողջության համար: Ավստրալացի Կարմել Հարինգտոնը քնի հարցերի մասնագետ է, ով բացատրել է՝ ինչպես կարելի է հետևել օրգանիզմի ներքին ժամացույցին և արթնանալ առույգ: Ըստ նրա՝ առաջին սխալներից մեկը արթնանալու ժամի խախտումն է:

Մարդկանց մեծ մասը չի պատկերացնում, թե արթնանալու ժամը որքան է ազդում հետո քնելու ժամի վրա:

Իսկ Վաշինգտոնի համալսարանի գիտնականները վստահեցնում են, որ առողջության վրա հատկապես վատ է ազդում ոչ լիարժեք քունը: Մի քանի անքուն կամ ոչ նորմալ քնած գիշերները կարող են վատ հետևանքներ թողնել ուղեղի հետագա աշխատանքի վրա: Քնի ամենավտանգավոր հիվանդություններից է հայտնի Ալցգեյմերի հիվանդությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել