Համացանցում տեսահոլովակների շարք է հայտնվել, որտեղ անհայտ չեչենուհին, դեմքը ծածկելով, կոչ է անում Չեչնիայի իշխանությանը վերջ տալ հոմոսեքսուալիզմի կամ ծայրահեղական գործունեության մեջ կասկածվող երիտասարդների առևանգմանը։

Իր տեսաուղերձներում կինը Չեչնիայի առաջնորդին կոչ է անում վերադարձնել ողջ մնացած առևանգված երիտասարդներին, իսկ նրա մորը՝ Այմանի Կադիրովային, ազդել որդու վրա։

Անծանոթուհին հաճախ հիշեցնում է երգիչ Զելիհման Բակաևի անհետացման մասին, և խնդրում է Կադիրովին՝ նրա մորը վերադարձնել գոնե տղայի դիակը։

«Մի կարծիր, թե բոլոր չեչենները քեզանից վախենում են։ Վերադարձրու Զելիհմանին նրա մորը, չէ՞ որ դու էլ մայր ունես։ Դու ո՛չ ամոթ ունես, ո՛չ խիղճ։ Դու արժանի չես երկրի նախագահ լինելու, քեզ չի կարելի նույնիսկ հովվի աշխատանք վստահել»,- ասում է կինը։

Հիշեցնենք, որ հայտնի չեչենական երգիչ Զալիհման Բակաևը կորել է Գրոզնիում օգոստոսի 8-ին այն բանից հետո, երբ զինվորական շորերով մարդիկ նրան բերման են ենթարկել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել