Life.panorama.am-ը գրում է.
Մոդել, դերասանուհի Մարիամ Մելիքյանն, ով ամուսնությունից հետո ապրում է Թուրքիայում, Ամանորն ընտանիքի հետ միասին անցկացրել է Հայաստանում: Տոնական օրերի, ինչպես նաեւ հայկական Ամանորի վերաբերյալ ամուսնու եւ դստեր արձագանքի մասին Մարիամը պատմել է Life.panrama.am-ին:
 
«Արդեն երեք տարի է, ինչ ամուսնությունից հետո Ամանորը Երեւանում չէի նշել, ու խոստովանում եմ՝ անասելի կարոտել էի մեր հայկական, ավանդական ամանորյա անցուդարձին: Երեւանյան Ամանորի մասին հաճախ էի պատմում ամուսնուս, ուստի այս տարի որոշեցինք, որ ընտանիքով տոներն անցկացնելու ենք այստեղ»,- պատմեց մեր զրուցակիցն ու շարունակեց.
 
«Պետք է ասեմ, որ թե ամուսինս, թե աղջիկս բավականին տպավորված էին: Ամուսինս խոստացավ, որ այսուհետ ամեն Ամանորին մենք Երեւանում կլինենք: Հավատացնում եմ, ինքս ոչ մի ուրիշ վայրում այդքան հաճույք չեմ ստանում տոներից, որքան իմ հարազատ երկրում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել