operativ.am-ը գրում է

Սպիտակ Տունը հայտնում է‚ որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսային քննարկում է ունեցել իր ֆրանսիացի կոլլեգա Էմանուել Մակրոնի հետ՝ Հյուսիսային Կորեայում և Իրանում իրավիճակի մասին: Այս մասին հայտնում է  РИА Новости-ն:

Նշվում է‚ որ Թրամփը խոսել է Մակրոնի հետ‚ որպեսզի ներկայացնի թարմացված տեղեկություններ Կորեական թերակղզու մասին և ընդգծի ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի վճռականությունը ԿԺԴՀ-ի լրիվ ապամիջուկայնացման հարցով:

Ամերիկյան լիդերի մամուլի ծառայությունում ընդգծել են‚ որ պետությունների ղեկավարները համաձայնության են եկել նրանում‚ որ Իրանի մասսայական ցույցերը ապացույց են‚ որ «երկրի ռեժիմը չի կարողացել բավարարել սեփական ժողովրդի կարիքները‚ դրա փոխարեն երկրի հարստությունը ուղղելով ահաբեկչության ֆինանսավորմանը և արտասահմանյան թշնամությանը:

Ֆրանսիական կողմից դեռ պաշտոնական հայտարարություն չի եղել նախագահների խոսակցության մասին:

Հիշեցնենք‚ որ ՄԱԿ-ում Ֆրանսիան չէր աջակցել ԱՄՆ-ի քաղաքականությանը Իրանում իրավիճակի հետ կապված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել