Օհայոյի համալսարանի գիտնականները գտել են մաշկի քաղցկեղի դեմ պայքարի պարզ և արդյունավետ միջոց։ Մելանոմայի ոչնչացումն իրականացվել է Streptomyces bottropensis բակտերիաների օգնությամբ, որոնք պարունակվում են հողում։

Բակտերիայի բջիջները սինթեզում են չափազանց արդյունավետ հակաուռուցքային նյութ՝ մենսակարցին, որը ցուցաբերում է լուրջ հակապրոլիֆերատիվ էֆեկտ (զսպում է քաղցկեղային բջիջների աճն ու ճնշում դրանց ակտիվությունը)։ Մոլեկուլյար փորձաքննությունը ցույց է տվել, որ նյութը խախտում է բջիջների սնուցումն ու դրանց նորմալ գործունեությունը՝ ստիպելով սկզբում դանդաղեցնել աճը, իսկ հետո ծրագրավորել բջիջը մահվան։

Բացահայտումը թույլ կտա գիտնականներին ու դեղագետներին մշակելու մաշկի քաղցկեղի դեմ արդյունավետ դեղամիջոց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել