Armtimes.com-ը գրում է.

Հազարավոր քրդեր դուրս են եկել Փարիզի փողոցներ՝ բողոքելով Ֆրանսիայի իշխանությունների անկարողության դեմ, որոնք մինչ օրս 2013-iն 3 քուրդ ապստամբ կանանց սպանության համար որևէ մեկին չեն դատապարտել, գրում է AFP-ն:

Ցուցարարները վանկարկել են «Էրդողանը մարդասպան է»: Այդ ընթացքում Թուրքիայի նախագահը բանակցություններ էր վարում Ֆրանսիայի նախագահի հետ:

2013-ին Փարիզի կենտրոնում հայտնաբերվել էին երեք քուրդ ակտիվիստ կանանց դիերը՝ գլխի շրջանում բռնության հետքերով. նրանք 54-ամյա Սաքինե Ջանսըզը, 28-ամյա Ֆիդան Դողանը և 24-ամյա Լեյլա Սոյլեմեզն էին: 

Թուրքական հետախուզությունը պաշտոնապես հերքել է սպանություններին որևէ առնչությունը, սակայն ֆրանսիացի քննիչները եզրակացրել են, որ թուրքական լրտեսները ներգրավված են գործին: Միակ կասկածյալ Օմեր Գունեյը դատավարությունից առաջ մահացել է բանտում:

Ֆրանսիայի հայ համայնքը նույնպես միացել է ցուցարարներին և դեմ է եղել Թուրքիայի նախագահի այցին՝ Էրդողանին անվանելով «բռնապետ»:

«Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցույց տվեց ֆրանսիացիներին իր իրական դեմքը, բռնապետ, որն իրեն այնպես է պահում, կարծես իր պալատում է՝ հակառակ եվրոպական չափանիշներին, որոնց նա հավակնում է», - նշված է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդի հայտարարության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել