Իրաքյան Քրդստանի երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն այս օրերին հանդիպումներ են անցկացնում Իրաքի իշխանության հետ: 
«Փոփոխությունների շարժում» (Գորրան), «Իսլամական շարժում» (Քոմելի) և «Ժողովրդավարություն և արդարություն» կոալիցիան (CDJ) հանդիպումներ են ունեցել Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հետ, քննարկվել են Իրաքյան Քրդստանի բյուջեին վերաբերվող հարցեր: Հիշեցնեմ, որ ընդդիմադիր կուսակցությունները 2017թ.-ի դեկտեմբերին դուրս եկան Քրդստանի կառավարության կազմից: 
«Գորրան» շարժման ղեկավար Օմար Սայիդը հանդիպում է ունեցել նաև Իրաքում ԱՄՆ դեսպան Դուգլաս Սիլիմանի և Էրբիլում ԱՄՆ հյուպատոս Քեն Գրոսի հետ: 
Իրաքյան Քրդստանի ընդդիմադիր կուսակցությունները հույս ունեն ստանալ Իրաքի կենտրոնական իշխանության աջակցությունը 2018թ.-ի մայիսի 12-ին կայանալիք իրաքյան համապետական ընտրություններում և հաղթանակ տանել քրդաբնակ բնակավայրերում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել