Tert.am-ը գրում է.

2017 թվականը  ներքաղաքական առումով  դժվար է շատ ակտիվ տարի համարել`ամփոփելով անցած տարին Tert.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը: Թեև տեղի ունեցան ընտրություններ, բայց դրանք, ըստ քաղաքագետի, չունեցան այն արժեքը, ինչ օրինակ` նախագահական ընտրությունների ժամանակ էր: Ըստ նրա` մրցակցությունն ու թեժությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ապահովված չէին:

«Ընտրություններ, որպես այդպիսին, այս անգամ ևս տեղի չունեցան, ինչու տեղի չունեցան. ինչպես միշտ հավասար պայմաններ ապահովված չէր, լայնորեն կիրառվում էր վարչական ռեսուրս: Ավելի քիչ էին խախտումները ընտրատեղամասում ձայների հաշվարկի ժամանակ և հիմնական խախտումներն ընտրատեղամասերից դուրս էին տեղի ունենում և դա վերջին շրջանի միտումն է,  որը փաստացի ամփոփվեց այս վերջին ընտրությունների ժամանակ»,-ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով` ի տարբերություն նախորդ ընտրությունների հետընտրական բողոքի ցույցեր խորհրդարանական ընտրություններից հետո տեղի չունեցան:

«Սա, կարծում եմ, նաև մեծամասամբ պայմանավորված էր այն հանգամանքով, որ  ընտրախախտումների ապացուցողական բազան թույլ էր, որովհետև խախտումների տեխնոլոգիաները հիմնականում ընտրատեղամասերից դուրս էին, և շատ դժվար էր դա ֆիքսել: Հիմնականում նույն տեխնոլոգիաներն են կիրառվում, որպեսզի իշխանությունները կարողանան վերարտադրվել առանց ընտրատեղամասում կոպիտ, բռի խախտումների, փաստացի առանց մրցակցային պայմանների: Նոր ընտրությունները փաստացի նոր ընդդիմություն ի հայտ բերեցին ի դեմս «Ելք» դաշինքի, որն իր գործելակերպով տարբերվում է»,-ասաց քաղաքագետը:

Խոսելով արդեն 2018 թվականին սպասվող ներքաղաքական գործընթացներից` քաղաքագետը նկատեց, որ սրացումներ հնարավոր են, թեև չկան համապետական ընտրություններ, երկրի ղեկավարը փաստացի խորհրդարանի կողմից է որոշվելու, բայց, այնուամենայնիվ, ինտրիգ կա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել