Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պատմել է այն մասին, որ ապագայում սոցցանցում կարող է հայտնվել կրիպտոարժույթի օգտագործման հնարավորություն։

Նրա խոսքով՝ վերջին ժամանակներս ձևավորվել են երկու կարևոր հակառակ միտումներ՝ տեղեկատվության ծածկագրում և կրիպտոարժույթ, և երկու միտումներն էլ խլում են իշխանությունը կենտրոնացված համակարգերից և վերադարձնում այն ժողովրդի ձեռքը։ Դրանք վերահսկելը կարող է դժվար լինել։

«Ես հետաքրքրված եմ այդ տեխնոլոգիաների դրական և բացասական կողմերի խորը ուսումնասիրմամբ և այն բանով, թե ինչպես դրանք լավագույնս կարելի է օգտագործել մեր ծառայություններում»,- գրել է Ցուկերբերգն իր ֆեյսբուքյան էջում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել