Ալկոհոլային հարբածության վիճակում մարդկանց դեպքում ուժեղանում են ռասիստական և հոմոֆոբիկ տրամադրությունները: Այսպիսի եզրակացության են եկել Մեծ Բրիտանիայում Քարդիֆի համալսարանի գիտնականները: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Փորձագետների խոսքով՝ խմիչքն ազդում է որպես «նախատրամադրվածությունների բորբոքիչ»:

Հետազոտողները հարցում են անցկացրել Քարդիֆում, Բլեքբերնում և Լեսթերում ապրող 124 մարդու շրջանում: Պարզվել է՝ նրանց 18,5%-ի վրա հարձակվել են մարդիկ ռասիստական և այլ պատճառներով, 90% դեպքերում հանցագործները խմած են եղել:

Այդպիսով գիտնականները եզրակացրել են, որ թշնամական գործողությունների խթանիչ է եղել սպիրտային խմիչքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել