Արիզոնայի ռեստորանի հայտնի շեֆ-խոհարար 45-ամյա Էնթոնի Ռոսը ձերբակալվել է երկուշաբթի երեկոյան ոստիկանության հետ փոխհրաձգությունից հետո: Նա սպանել է իր ամբողջ ընտանիքին Սուրբ ծննդյան տոնի ժամանակ: Տղամարդը նախապես տեսագրել և YouTube-ում հրապարակել է շնորհավորական հոլովակ որդու մասնակցությամբ:

Սպանության օրը տղամարդը Facebook-ում հուզիչ հոլովակ է հրապարակել 11-ամյա որդու մասնակցությամբ. նրանք միասին երգել են: Տեսանյութի հրապարակումից մեկուկես ժամ անց Ռոսի հարևանները կրակոցների ձայն են լսել, ոստիկանություն են կանչել: Daily Mail-ի հաղորդմամբ՝ ոստիկանները սկզբում հայտնաբերել են նրա կնոջ՝ Իրիսի, մարմինը։ Տղամարդը պնդել է, որ իր երեխաները դեռ ողջ են և ինքը նրանց չի սպանի, եթե սպաները հեռանան տնից: Ավելի ուշ նա խոստովանել է, որ սպանել է իր ամբողջ ընտանիքին:

Հիմա Ռոսին մեղադրանք է առաջադրվել 3 սպանությունների և ոստիկաններին զինված դիմադրության համար: Ներկայումս հայտնի չէ սպանության պատճառը, սակայն սպանված Իրիսի քույրը հայտնել է, որ տղամարդը երկար ժամանակ պայքարել է ընկճախտի դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել