Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ փաստ է, որ Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համաձայնագիրը որևէ ձևով չի հակասում Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված որևէ համաձայնագրի՝ լինի ԵԱՏՄ-ի շրջանակներում, թե երկկողմ հարաբերություններում:


Նա Tert․am-ի հետ զրույցում նկատեց, որ հիմա արդեն՝ համաձայնագրի իրականացման փուլում Հայաստանն այլևս Ռուսաստանի հետ որևէ բան համաձայնեցնելու խնդիր չունի: «Հայաստանը համաձայնագրի իրականացման փուլում հարցեր ունի միայն Եվրամիության հետ: Ռուսաստանն այդ մասին կարող է իմանալ մամուլից, և ռուսները չէ, որ մեզ պետք է ասեն, թե ինչ պետք է անեն»,- ասաց նա:

Նշենք, որ Ռուբեն Մեհրաբյանից Tert.am-ը մեկնաբանություն է վերցրել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հայտարարության վերաբերյալ, ըստ որի, Հայաստանը չի կարող այլ ձևաչափերի, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում ստանձնել պարտավորություններ, որոնք կհակասեն ավելի վաղ Կրեմլի հետ ձեռք բերված համաձայնություններին:

«Ռուսական կողմն ակնարկում է, որ ինքը միշտ պետք է բանալու անցքից նայի, թե Հայաստանն ինչ է անում: Այդ բանալու անցքը պետք է փակել, որ Ռուսաստանն ավելորդ աչք չդնի: Եթե Հայաստանն ու այլ երկիր հարաբերություններ են հաստատում, երրորդ երկիրն այստեղ անելիք չունի: Մանավանդ որ այն իրավաբանորեն որևէ հակասություն չի պարունակում, և դա արդեն ֆիքսված է»,- ասաց նա:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ ռուս պաշտոնյայի ասածը «ամբիցիաների և պրիտենզիաների» շարքից է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել